50533 դիտում
12:53 14-02-2023
Բարի լուր․ Երևանում, հերթական անգամ, պարեկների ու «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել ինքնազգացողությունը վատացած, ցնցումների մեջ հայտնված 5-ամյա տղայի կյանքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ, Նորք-Մարաշ վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն գումարտակի նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Մկրտչյանին և կրտսեր պարեկ Արտաշես Կոստանյանին է մոտենում մի տղամարդ, ով հայտնում է, որ իր 5-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է, ուժեղ ցնցման մեջ է, սակայն քանի որ իր ուշքն ու միտքը երեխային րոպե առաջ հիվանդանոց հասցնել է, ինքն ի իճակի չէ ավտոմեքենան վարել։
Նույն պահին Ա․ Մկրտչյանն ու Ա․ Կոստանյանը երեխային և երեխայի մորը տեղափոխում են իրենց ծառայողական ավտոմեքենան և շտապ մոտեցնում «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, իրենց փայլուն աշխատանքով կարողանում են նախ առաջին բուժօգնությունը ցուցաբերել երեխային, ապա փրկել նրա կյանքը։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում, երեխայի ծնողներն շնորհակալություն էին հայտնում պարեկներին ու բժիշկներին, ասելով․ «Մեր տղան ուժեղ ցնցումների մեջ էր ընկել և ինքնազգացողությունը վատացել էր։ Փորձեցինք մեր անձնական ավտոմեքենայով նրան տեղափոխեինք հիվանդանոց, բայց ողջ ճանապարհին զգացինք, որ հայրը չի կարողանում մեքենան վարել, քանի որ ուշքն ու միտքը երեխային րոպե առաջ հիվանդանոց հասցնելն էր։ Մարաշում նկատեցինք պարեկներին, ու մոտեցանք, ասացինք եղելությունը։ Ու նրանք, չսպասելով մեր խնդրանիքն, անմիջապես երեխային իրենց ավտոմեքենայով՝ մայրիկի հետ տեղափոխեցին Արաբկիրի մանկական հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները անմիջապես առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին։ Ու հիմա լավ է։ Ճիշտ է՝ 1-2 օր երեխան կմնա իրենց հսկողության տակ, բայց վստահ ենք, որ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպասում»։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+