43291 դիտում
18:06 04-01-2023
Երևանում ինքնազգացողությունը վատացած քաղաքացու կյանքը հնարավոր եղավ փրկել շտապօգնության բժիշկների շնորհիվ, պարեկներն էլ, տեսնելով, որ շտապօգնության ավտոմեքենան «խոդի չի ընկնում», ցանկացան իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ Սասունցի Դավթի արձանի դիմաց, քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ բրիգադ, ովքեր տեղում նախ առաջին անհրաժեշտ բուժօգնույունն են ցուցաբերել տղամարդուն, ապա տեղափոխել «Արմենիա» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Մինչ բժիշկների ժամանումը, տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները։
Ֆոտոլագրողը հայտնում է, որ ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով, երբ փորձում էին տեղափոխեին հիվանդանոց, մոտ 2 րոպե ավտոմեքենայի շարժիչը չէր միանում, ժողովրդի լեզվով ասած՝ «խոդի չէր ընկնում», ու պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Կարեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Մարադյանը պատրաստակամություն էին հայտնում, որպեսզի իրենց ծառայողական ավտոմեքենայով տղամարդուն տեղափոխեին հիվանդանոց։ Բարեբախտաբար, շտապօգնության ավտոմեքենան «խոդի ընկավ»։
Դեպքի վայույմ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին. «Նկատեցինք, որ Mercedes-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վայրկյանների ընթացքում 2 շտապօգնություն եկավ, ու բժիշկների օպերատիվ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ շտապ բոժօգնություն ցուցաբերել տղամարդուն։ Մի քիչ թերություն նկատեցինք, որ շտապօգնության մեքենան խոդի չի ընկնում, ու շատ օպերատիվորեն պարեկները հայտնվեցին իրենց ավտոմեքենայով, որ տեղափոխեին հիվանդանոց, բայց լավ էր՝ շտապօգնության մեքենան խոդի ընկավ ու պարեկների ուղեկցությամբ տեղափոխեցին ինքնազգացողությունը վատացած տղամարդուն հիվանդանոց»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+