211652_close_icon
views-count865 դիտում article-date 18:58 14-11-2024

Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան

Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք։

Դեռ ի սկզբանե չէիք կարողանում հասկանալ, թե ով է երկրի ղեկավարը և թե ի՞նչի համար է անում այս կամ այն բանը։

Չէիք կարողանում գնահատել այն մարդկանց, որոնք ամեն անհնարին ձևերով միջոցներ էին գտնում, որպեսզի պահեն ու պահպանեն մեր երկրի անվտանգությունը, քանի որ փոքր երկիր ենք ու թիրախավորելը մեզ հեշտ էր, բայց այդ մարդիկ, ճիշտա, փոքր-ինչ կորուստներով, բայց կարողանում էին անել դա։

Չկարողացաք գնահատել այն ինչ ունեք։

Ահավոր բան է երբ կորցնում ես, նոր սկսում ես զղջալ, նոր հասկանում ես՝ թե ինչի այսպես եղավ։

Դուք խաղաղ, կապույտ երկնքի տակ ապրում էիք, բայց չգիտես, թե ինչու, դա ձեզ քիչ էր, դուք ուզում էիք մի բան, բայց չգիտես, թե ինչ։

Դուք անընդհատ բողոքում էիք, բայց չգիտեիք, թե ինչից։

Դուք միայն կարողանում էիք ոտքի կանգնել, միայն երբ հարցը հասնում էր ձեր գրպանին։

Օրինակները շատ են, վերհիշել դա չեմ ցանկանում, բայց մի բան հստակ է, որ ձեզ ձեր քառակուսի պատերից դուրս ոչինչ չէր հետաքրքրում, կարևորը կուշտ փորով նստեիք հեռուստացույցի առջև, կամ մտնեիք բջջայինների մեջ ու միայն այդպես սիրեիք մեր հայրենիքը, բայց...

Դեմ չեմ, ունեցել ենք ներքին խնդիրներ, բայց կարևորը ապրել ենք անվտանգ, հենց այդ ներքին խնդիրները եղել են, քանի որ շեշտը դրվել էր անվտանգության վրա, հզորացման համար, ինչը որ ինձ համար ճիշտ է եղել։

Մենք մեր ներսից բացի, չկարողացանք գնահատել մեր դաշնակից ընկեր Ռուսաստանի Դաշնությանը։

Չկարողացանք հասկանալ, որ նա է մեր լավ բարեկամը, որ առանց Ռուսաստանի Դաշնության մենք պարզապես չենք կարող ապրել գերհզոր պետությունների միջև։

Մեր ապագան հայ-ռուսական միավորման մեջ է»։

Նմանատիպ նյութեր