211652_close_icon
views-count556 դիտում article-date 17:20 16-11-2024

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի դեկտեմբերի 7-ին

Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր վերաբացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին: Այդ օրը տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ հրդեհից հետո տաճարի զանգրերը հնչել են առաջին անգամ, և որ մոտ ապագայում տեղի կունենա տաճարի վերաբացումը:

Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը։ Այդ թվում՝ նախագծել 19-րդ դարի գմբեթի կրկնօրինակը, որն ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ։

Նմանատիպ նյութեր