211652_close_icon
views-count928 դիտում article-date 18:37 22-11-2024

Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, այդ թվում օրենսդրական նախաձեռնությունները՝ միտված ոլորտի զարգացմանը և առաջընթացին։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություներին և նախորդ հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկություններին։

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան ընդգծել է, որ Բրազիլիայի ոլորտային համապատասխան նախարարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմաշերտ գործակցություն ծավալելու տեխնոլոգիական ոլորտի հնարվոր բոլոր ուղղություններով։ Դեսպանը նաև նշել է, որ բրազիլական մի շարք ընկերություններ ևս հետաքրքրված են հայկական ընկերությունների հետ համագործակցելու հնարավորություններով։

Քննարկել են ճարտարագիտության, թվայնացման, արհեստական բանականության, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների, հետազոտությունների և մշակումների (R&D), գիտության, նորարարության, մի շարք այլ ոլորտներով և ուղղություններով գործակցության ընդլայնման, փոխշահավետ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկուստեք գործուն քայլեր իրականացնել՝ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններն առավել առարկայական փուլ տեղափոխելու համար։

Նմանատիպ նյութեր