211652_close_icon
views-count1177 դիտում article-date 21:26 22-11-2024

Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ԱԶԲ ծրագրերը՝ ուղղված մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և կապիտալի շուկայի զարգացմանը:

Երկուստեք կարևորվել են ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում ԱԶԲ ներգրավվածությունը:

Մհեր Գրիգորյանն այս համատեքստում ընդգծել է Հայաստանում ԱԶԲ փորձառության ու գիտելիքի ներդրման կարևորությունը՝ ընդգծելով Բանկի տեխնիկական աջակցության անհրաժեշտությունը մի շարք ծրագրերի լիարժեք իրականացման տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր