1105 դիտում
10:45 24-11-2024
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ
Կիրակի վաղ առավոտյան զինված անձը կրակ է բացել Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ, հայտնել է անվտանգության աղբյուրը՝ հավելելով, որ հրաձիգը սպանվել է, իսկ երեք ոստիկան վիրավորվել է։ Փոխանցում է News.am-ը։
Ոստիկանները գնդակահարել են Ամմանի Ռաբիա շրջանում ոստիկանական պարեկության վրա կրակ բացած զինված անձին, հայտնում է Petra լրատվական գործակալությունը՝ հղում անելով հասարակական անվտանգության ծառայությանը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է։
Ըստ ականատեսների, ավելի վաղ Հորդանանի ոստիկանությունը շրջափակել էր դեսպանատան մոտ գտնվող տարածքը, որը հնչած կրակոցներից հետո խիստ պահպանության ներքո է։ Ոստիկաններ և շտապօգնության մեքենաներ են ժամանել Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը, պատմել է երկու ականատես։
Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին մնալ իրենց տներում, մինչ անվտանգության աշխատակիցները որոնում են հանցագործներին, հաղորդում է Times of Israel-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրին:

Նմանատիպ նյութեր
1653 դիտում
17:14 31-03-2019
Հորդանանում և Գազայում բողոքի ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ Իսրայելի
1084 դիտում
09:53 02-10-2024
Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակած հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանում. կան վիրավորներ
Այս բաժնից
1105 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1135 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1120 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար