211652_close_icon
views-count1030 դիտում article-date 14:36 24-11-2024

Վրաստանում անհայտ անձինք կարմիր ներկ են քսել Չեխիայի դեսպանատան պաստառներին

Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են քսել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։ Փոխանցում է News.am-ը։

«Ցավոք սրտի, Չեխիայի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված մեր ցուցահանդեսը մեկ շաբաթ անց այսկերպ ավարտվեց»,- սոցցանցերում գրել է Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Կուբերնատը։

Ցուցահանդեսը կազմակերպել էր դեսպանությունը Թբիլիսիի Վացլավ Հավելի անվան զբոսապուրակի  ցանկապատի վրա։ 
Վրաստանում Դանիայի դեսպան Էնն Թոֆթ Սորենսենն արձագանքել է վանդալիզմի արարքին։

«Թբիլիսիում Դանիայի դեսպանատունը համերաշխություն է հայտնում Վրաստանում մեր չեխ գործընկերներին։ Նման գործողությունները խարխլում են մշակութային երկխոսության հարգանքի հիմնարար արժեքները»,- գրել է դեսպանը X-ում
Վրաստանի ՆԳՆ-ն և ԱԳՆ-ն չեն մեկնաբանել միջադեպը։

Նմանատիպ նյութեր