211652_close_icon
views-count1207 դիտում article-date 14:34 25-11-2024

Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին

Այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրել եմ գործակարգավարական խորհրդակցություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է տարածքային կառավաման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Նախ ծանոթացել եմ աշխատակազմի հետ, ապա նախարարի տեղակալները հակիրճ ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները։

ՏԿԵ նախարարության համակարգման ենթակայության տակ գտնվող կոմիտեների ղեկավարները ևս ներկայացրել են իրենց ոլորտները և ընթացքում գտնվող ծրագրերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին հորդորել եմ աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից։

Գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին, նախարարության առաջիկա անելիքներին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս»,- իր էջում գրել է նախարարը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր