211652_close_icon
views-count1633 դիտում article-date 14:36 26-11-2024

Սպասում եմ ինձ համար բացառիկ հեղինակություն, Մոսկվայից ընկերոջս գալուն, որ մանդատս վայր դնելու հետ կապված որոշում կայացնեմ. Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնելու կամ չդնելու որոշում կայացնելու համար սպասում է Մոսկվայից ընկերոջ վերադարձին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նա:

«Երեկ՝ ժամը 2:45 րոպե, ես հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից, իմ մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձնից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ իր գալուն»,- ասաց նա։

Իսկ թե երբ է գալու, Աղազարյանն ասաց, որ երեկոյան կասի:

Նա նաև չցանկացավ տեղեկացնել, թե ինչ է խոսել երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ խոսել: 

Հարցին՝ ճնշումներ կա՞ն իր վրա, նա ասաց. «Թիմից ճնշումներ կան, իմ ընկերները ընկերական ինձ ճնշում են, որոշ ընկերներ։ Մեկը ասում է դիր, մեկն ասում է՝ մի դիր»։

Աղազարյանը նաև նշեց, որ չի կարող անտեսել ընկերոջ խնդրանքը: «Ես համարում եմ որ ինքն ինձնից լավ մարդ է, լավ տղա է: Նա առաջին մարդն է, որ ես համարել եմ, որ ինձնից լավ մարդ է, ինքը լավ տղա է:Հիմա համարում եմ, որ ինքը ինձնից լավ մարդ է, համարում եմ, որ ինքը ինձնից լավ հայր է, համարում եմ, որ ինքը ինձնից լավ ամուսին է, և հետևաբար իմ շրջապատը գիտի իր նկատմամբ իմ վերաբերմունքը, և հետևաբար ես առանց իր հետ խորհրդակցելու ոչ մի բան չեմ կարողանում որոշել»,- ասաց նա:

Հարցին՝ վարչապետից էլ է հեղինակավոր, նա ասաց. «Ինձ համար ինքը բացառիկ հեղինակություն է»:

Նա նշեց, որ լսելու է ընկերոջ խորհուրդը և կայացնի իր որոշումը: «Ես ուղղակի հարգելու եմ իր խնդրանքը, որ գա ինքը կարող է բերել մի հատ արգումենտ, որ ես չկարողանամ հաշվի չնստել այդ արգումենտի հետ ամենատարբեր իմաստներով, հետևաբար ես պարտավոր եմ հարգել»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր