211652_close_icon
views-count1687 դիտում article-date 19:20 26-11-2024

Սիգի ձվադրման շրջանում ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի վաճառակետերում

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։

Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։

Ս. թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ տարածքում գործում է սիգ ձկնատեսակի որսի և վաճառքի արգելք։

Հիշեցում. Սիգի ապօրինի որսը և վաճառքը ենթադրում է վարչական և քրեաիրավական պատասխանատվություն։

Նմանատիպ նյութեր