211652_close_icon
views-count838 դիտում article-date 19:34 28-11-2024

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ:

Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ համայնքի առկայությունը:

Տեսչական մարմնի ղեկավարը հյուրերին ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի, անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման պահանջները, կարգը, սահմանափակումները, երրորդ երկրների ռեեստրներում կազմակերպությունների գրանցման ընթացակարգերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրար փոխանցել վերոնշյալ գործընթացները կարգավորող իրավական ակտերը։

Արգենտինայի դեսպանության հյուպատոսը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում առավել կակտիվանա:

Նմանատիպ նյութեր