211652_close_icon
views-count985 դիտում article-date 15:38 29-11-2024

Այսօր երեկոյան ՔՊ խմբակցությունը նիստ կանի. Հնարավոր է քննարկեն Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը. News.am

News.am-ի տեղեկություններով այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու:

Թեեւ ՔՊ-ական պատգամավորները չեն ցանկացել հստակեցնել, թե ինչ հարցեր են քննարկելու, սակայն ըստ տարածված տեղեկությունների, ի թիվս այլոց, քննարկվելու է նաեւ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:

ՔՊ-ականները այս տեղեկությունը եւս չեն հաստատել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին «խնդրել էր» վայր դնել մանդատը: Նարեկ Զեյնալյանն արդեն դիմումը գրել է, իսկ Հովիկ Աղազարյանը դիմադրում է:

Նմանատիպ նյութեր