211652_close_icon
views-count1075 դիտում article-date 18:53 29-11-2024

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյե Վասյորի հետ:

Հանդիպման շրջանակներում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԶՖԳ-ի միջև արդեն իսկ ստորագրված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության վարկային համաձայնագրին, «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացում» ծրագրի ֆինանսավորմանը և մի շարք այլ կարևոր թեմաների:

Կողմերը բարձր են գնահատել ձևավորված ներկա հարաբերությունների մակարդակը՝ կարևորելով համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը:

Նմանատիպ նյութեր