211652_close_icon
views-count826 դիտում article-date 13:14 30-11-2024

Կիմ Չեն Ընն ու Բելոուսովը քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հեռանկարը

Ռուսաստանի պաշտպանության նախարարին ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հանդիպման օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները զարգացնելու հեռանկարը, այդ թվում՝ ռազմական, տնտեսական և քաղաքական ոլորտներում:
 
Անդրեյ Բելոուսովը շնորհակալություն է հայտնել Փհենյանին Մոսկվայի հետ կապերը խորացնելու հանձնառության և անկախ արտաքին քաղաքականություն վարելու համար։
 
Ռուս պաշտոնյան ընդգծել է՝ կողմերի միջև ավելի վաղ ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի վավերացումը դրա վառ ապացույցն է:
 
Կիմ Չեն Ընն էլ, ի թիվս այլնի, մտահոգություն է հայտնել, որ արևմտյան մի շարք երկրներ թույլ են տալիս Ուկրաինային իրենց հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին:
 
«Դա ուղղակի միջամտություն է Ուկրաինայում հակամարտությանը»,- հավելել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:
 
Հյուսիսային Կորեա ՌԴ պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է երեկ, այն տեղի է ունենում Արևմուտքից և Ուկրաինայից հնչող մեղադրանքների ֆոնին, որ Փհենյանը հազարավոր զինվորականներ է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար:
 

Նմանատիպ նյութեր