41151 դիտում
15:06 30-11-2024
Արտառոց ու զավեշտալի դեպք՝ Վանաձորի բանտում․ կալանավորին փոխանցել են կասկածելի թմրամիջոց, որը փոխանցողը թաքցրել էր իր նստատեղում
SHAMSHYAN․com-ի տեղեկություններով վերջին տարիներին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական և ակտիվ պայքարը արատավոր երևույթների դեմ, որի մեջ է մտնում նաև քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ներթափանցումն ու տեղափոխումը։ Վերջին տարիներին բանտերում աշխատակիցները այքնան թմրամիջոցներ ու թմրունյութեր են հայտնաբերել, որով կարելի է զինել մի ամբողջ բժշկական կենտրոնի լաբորատորիա։ Ամենահնարամիտները անգամ չեն կարողանում մինչև վերջ իրենց ուզածին հասնել ու իզուր չէ, որ դատապարտյալների շրջանում միշտ կլսես նույն խոսքը, որ «էսինչ ձևի են ծառայում բանտի ծառայողները, որ ղուշն իր թևով, օձն իր պորտով չի կարողանում ներթափանցել գաղութ» ու այդքանը լավ իմանալով էլ լինում են մարդիկ, ովքեր երբ տեսակցության են գալիս իրենց դատապարտյալին, թմրանյութեր ու կասկածելի իրեր են փորձում տեղափոխել ամենատարբեր ու ամենազավեշտալի ձևերով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ բլոկում, ինչպես նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ քաղաքացին կարճատև տեսակցության է եկել կալանավորված անձին և հնարավոր է նրան փոխանցի թմրանյութ, իսկ այն նա թաքցրել է նստատեղի (հետանցքի) մեջ։
Տեղում Վանաձորի բանտի աշխատակիցները օպերատիվ տվյալների հիման վրա 2 քաղաքացիների տեսակցության ավարտից հետո խուզարկել են կալանավորված անձին, ով սկզբում դիմադրել է, հրաժարվել և չի ցանկացել ներկայացնել փաթեթը ու «երդում պատառ է կերել, բա ես էդ տղեն եմ, որ ինձ կասկածեք» ու քանի որ քրեակատարողական վարչությունում և Վանաձորի բանտում վստահ էին իրենց տեղեկության հավաստի լինելու վրա, խուզարկում են ու այդ կալանավորի վարտիքի մեջ հայտնաբերում են կասկածելի փաթեթը։ Պարզվում է, որ այնտեղ եղել է մոտ 9 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Դեպքի փաստով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
52603 դիտում
23:11 24-03-2018
Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. հավաքարարը չհասցրեց «պլանն» ու գումարը փոխանցել կալանավորին