211652_close_icon
views-count1333 դիտում article-date 17:48 30-11-2024

Գեղամ Նազարյանին առաջարկել են դուրս գալ «Հայաստան» խմբակցությունից

«Հայաստան» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել Գեղամ Նազարյանի վերաբերյալ։

«Վերջին շրջանում պատգամավոր Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։

Այս իրավիճակում Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար:
 
Խմբակցության նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքում պատգամավորին առաջարկել ենք դուրս գալ խմբակցությունից, վերջինիս որոշմանը թողնելով որպես անկախ պատգամավոր գործելու ընտրությունը։ Նա համաձայնել է»,- նշված է խմբակցության հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր