78206 դիտում
20:53 30-11-2024
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ փրկարարները այն դուրս են բերել՝ օգտագործելով ճոպաններ․ ժամանել են Մալաթիայի բաժնի պետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա 90 հասցեի դիմացով հոսող Ներքին Հրազդան ջրատարում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Րաֆֆի Բագրատունյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ առաջին բաժնի պետ Գևորգ Բարեյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 2 փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Բենիկ Ռաթևոսյանի գլխավորությամբ։
Այս պահին փրկարարները արդեն հատուկ ճոպաններով ամրացման աշխատանքներ են կատարել և դժվարանցանելի հատվածը պետք է անցնեն ճոպաններով, ապա ջրի միջով, որպեսզի կարողանան դին պատգարակով մոտեցնեն դիատարին։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Իսկանդարյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա․ Իսկանդարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» (հանկարծամահություն կամ ինքնասպանություն) հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+