211652_close_icon
views-count877 դիտում article-date 10:34 01-12-2024

ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն ոչ մի առնչություն չունի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավետի հայտարարության մեջ։ Փոխանցում է News.am-ը։

Սպիտակ տան հայտարարության համաձայն, Վաշինգտոնը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և կապ  է պահպանում տարածաշրջանի մայրաքաղաքների հետ։

«Ասադի վարչակարգի շարունակական հրաժարումը ՄԱԿ-ի 2254 բանաձևով սահմանված քաղաքական գործընթացին մասնակցելուց և նրա ապավինումը Ռուսաստանին և Իրանին ստեղծել են այն պայմանները, որոնք այժմ ի հայտ են գալիս, ներառյալ Սիրիայի հյուսիս-արևմուտքում Ասադի ռեժիմի դիրքերի կործանումը: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները որևէ առնչություն չունի այս հարձակման հետ, որը գլխավորում է ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամը»:

Միացյալ Նահանգները, իր գործընկերների և դաշնակիցների հետ միասին, կոչ է անում դեէսկալացիայի, քաղաքացիական բնակչության և փոքրամասնությունների խմբերի պաշտպանության և լուրջ և վստահելի քաղաքական գործընթացի, որը կարող է մեկընդմիշտ դադարեցնել այս քաղաքացիական պատերազմը՝ ՄԱԿ-ի 2254-րդ բանաձևին համապատասխան քաղաքական կարգավորման միջոցով: Մենք նաև կշարունակենք ամբողջովին պաշտպանել և պահպանել ԱՄՆ-ի անձնակազմն ու ռազմական դիրքերը, որոնք նախկինի պես անհրաժեշտ են, որ ԻԳԻԼ-ն այլևս երբեք չվերակենդանանա Սիրիայում», - ասվում է Սպիտակ տան խոսնակի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր