211652_close_icon
views-count16121 դիտում article-date 18:46 01-12-2024

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու, այդ թվում՝ անչափահասների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Ներսիսյանի գլխավորությամբ, ովքեր պարզվել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ 36-ամյա Ռոման Ջ.-ն, 35-ամյա Քնար Ա.-ն, 13-ամյա Անուշ Ջ.-ն, 6-ամյա Դավիթ Ջ.-ն և 11-ամյա Արփի Ջ.-ն։

Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխել «սուր էկզոգեն» թունավորում ախտորոշմամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռոման Ջ.-ն և Քնար Ա.-ն ամուսիններ են, անչափահասներն էլ նրանց երեխաներն են։

Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր