211652_close_icon
views-count1051 դիտում article-date 14:20 02-12-2024

Ֆասթ Բանկը շարունակում է մշակութային օջախների ենթակառուցվածքների վերանորոգումը

«Թատրոնն սկսվում է հանդերձարանից». 1933 թվականին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի հանդերձապահներին ուղղված Ստանիսլավսկու նամակի հիշյալ տողերից ծնվեց թեւավոր խոսքը: Մշակութային վայրն սկսվում է ոչ միայն հանդերձարանից, մշտապես թարմացվող ու հարուստ խաղացանկից, այլև ազդագրից ու սանհանգույցից: Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի մշակութային վայրերի սանհանգույցները հայտնվեցին սանիտարահիգիենիկ վատթար վիճակում: Տարիներ շարունակ որոշներն ընդհանրապես, որոշներն էլ մասամբ վերանորոգվել էին՝ շարունակելով մնալ հանդիսատեսի համար ոչ պատշաճ պայմաններում: 

Ֆասթ Բանկը՝  Բանկի խորհրդի նախագահ, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահե Բադալյանի նախաձեռնությամբ ստանձնեց Հայաստանի մշակութային վայրերի՝ հատկապես թատրոնների սանհանգույցների վերանորոգման, արդիականացման գործընթացը: 

«Այս գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ մենք նկատեցինք, որ մշակութային հաստատություններում սանհանգույցներն այդքան էլ լավ վիճակում չեն: Ես կարծում եմ, որ մշակութային օջախներում ամեն ինչ պետք է լինի կատարյալ, նույնիսկ սանհանգույցները: Շինարարության ընթացքում օգտագործել ենք միայն հայկական քար, տրավերտին, լույսերը, կանթեղներն, ջահերը դարբնի ձեռքի աշխատանք են: Ամեն ինչ կառուցվել է հայկական ոճով», - ասել է Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահե Բադալյանը։

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Արամ Խաչատրյան համերգասրահի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, Բոհեմ և Ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները։ Ընդհանուր առմամբ Ֆասթ Բանկն ստանձել էր 11 մշակութային վայրի սանհանգույցների  վերանորոգումը:

«Համաշխարհային թատրոնի պատմության մեջ մեկենասները միշտ շատ լուրջ դերակատարում են ունեցել: Եվ փառք Աստծո, որ կան մասնավոր ընկերություններ, ովքեր աջակցում են մշակութային օջախներին, վերանորոգում սանհանգույցները: Շնորհակալություն Ֆասթ Բանկին, որ մեր սանհանգույցները գտնվում են իդեալական վիճակում:

Մենք շատ կարևորում ենք մեր հանդիսատեսի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ իրենք իրենց լավ զգան», - ասել է Կ. Ստանիսավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը։
Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ մինչև տարեվերջ կավարտվեն նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի սանհանգույցները: 

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի սանհանգույցները վերջին անգամ վերանորոգվել էին 2002 թվականին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ վերանորոգումից հետո էլ պահպանվել էր խորհրդային տարիներից եկած ասիական ոճը, չկար տաք ջուր, սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ: 

«Երբ բիզնեսը և մշակույթը համագործակցում են և միասին են շարժվում, շահում են երկուստեք: Սա խոսում է  Ֆասթ Բանկի բարձ մակարդակի մասին: Մտածողության մասին, որը չի սահմանափակվում զուտ բանկային գործունեությամբ, այլ հասկանում է՝ թե ինչքան կարևոր է, որ մեր երկիրը լինի հրապուրիչ բոլոր ասպարեզներում», - նշել է Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Չափագրման և դիզայնի փուլում են գտնվում նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի , Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Գյումրու և Կապանի թատրոնի սանհանգույցները: 

«Շատ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին: Մեզ համար շատ կարևոր էր սա, շատ-շատ կարևոր էր:  Մենք մասնավոր թատրոն ենք, և մեր համար շատ դժվար էր», - պատմել է  «Բոհեմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարեկ Դուրյանը։

Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր