211652_close_icon
views-count784 դիտում article-date 18:41 03-12-2024

Նարեկ Մկրտչյանն ու Շիրակի մարզպետը այցելել են երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների շուրջօրյա խնամքի հաստատություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր այցելել են Շիրակի մարզում գործող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների շուրջօրյա խնամքի հաստատություններ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

««Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներ կատարած այցի ընթացքում վերջիններս շրջել են կենտրոններում, հետևել ծառայությունների մատուցմանը վերաբերող ընթացիկ աշխատանքներին, զրուցել հաստատություններում բնակվող երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։

«Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»-ում նախարարն ու մարզպետը նաև ծանոթացել են ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին, հետաքրքրվել կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչների առօրյայով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր