913 դիտում
17:17 04-12-2024
Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է
Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով:
Պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից և միջալիցքից, վերականգնվել են:
Պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով, պատերի վրա տեղադրվել է բազալտե անկանոն թերթաքարերով պաշտպանիչ ծածկաշերտ՝ ապահովելով ջրերի ուղղորդված հեռացումը և այլն։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հաղպատի վանական համալիրի որոշ կառույցների, դրանց ծածկասալերի խիստ քայքայված վիճակը՝ նախարարությունը 2025 թ․ համար առաջիկայում կհայտարարի վանական համալիրի կառույցների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման մրցույթ, որին կարող են մասնակցել բարձրագույն «Գ» դասի արտոնագիր ունեցող ճարտարապետները։

Նմանատիպ նյութեր
734 դիտում
14:36 24-04-2015
Գազայի հատվածի ավիահարվածների հետևանքով փլուզված 9200 տներից ոչ մեկը դեռևս չի վերականգնվել
939 դիտում
13:22 25-11-2015
Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի փլուզված հատվածը վերականգնվել է
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից