211652_close_icon
views-count1441 դիտում article-date 23:28 04-12-2024

Ճշմարտություն, որ դուր չի գա ոչ իշխանությանն ու ոչ էլ ընդդիմությանը. Սամվել Ֆարմանյան

Ընդդիմադիրներս արդեն 6.5 տարի փաստեր ու ապացույցներ ենք բերում՝ հիմնավորելու, որ Նիկոլի իշխանությունը ձախորդ է, կապիտուլյանտ, պատուհաս, աղետաբեր և այլն, ինչին նա ու իր թիմակիցներն արձագանքում են անիմաստ, ինքնանպատակ ու անբովանդակ լեզվանիությամբ և հակադարձումներով: Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Նրա կարծիքով, Նիկոլի ձախողված լինելու ամենազրնգուն ապացույցն այլ է. բուն ժողովրդից մինչև օլիգարխներ, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, ՀԱԿ-ից մինչև Լուսավոր Հայաստան ու դինամիկայում՝ ՔՊ-ականներ, քաղհասարակությունից մինչև լրատվամիջոցներ, ԲՈԼՈՐԸ հրաժարվում են ճանաչել Նիկոլի և հեղափոխության քաղաքական հայրությունը: Ձախորդության ավելի խոսուն փաստա՞րկ:

«Նույն կերպ, նախկին իշխանություններիս չսիրված լինելու ու անարդյունավետության ամենածանրակշիռ, ամենախոսուն ու անհերքելի ապացույցը ևս այլ է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի սենյակում: Ժողովուրդը որքան հոգնած ու զզված պիտի լիներ միմյանց փոխարինած նախորդ բոլոր իշխանություններից, որ իր ուսերին դրած իշխանության բերեր, ինչպես ասվում է, անգամ ամենաբարձր զռռացող էշին»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր