211652_close_icon
views-count1570 դիտում article-date 20:32 05-12-2024

«Նիկոլ Փաշինյան, եթե դու 2018-ին հայտարարեիր, որ գալիս ես Արցախը տալու, անգամ Չալոն քո կողքը չէր կանգնի եւ քեզ տեղում կկալանավորեին»

«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ամփոփելով վերջին շաբաթը՝ դիմեց հանրությանը:

«Վատ լուր ունեմ, սիրելի հայրենակիցներ:

Պատերազմը, կարծես թե, անխուսափելի է: Եվ հերթական պատերազմի դուռը, ինչպես 2020 թվականին, այս անգամ եւս, բացեց Նիկոլ Փաշինյանը իր մի քանի հայտարարություններով: Եվ այսպես, հայտարարություն, որ իր ձախողումն այն էր, որ 2018 թվականին չկանգնեց ու չասաց, որ գալիս է Արցախը Ադրբեջանին տալու: Դու անամոթաբար ստում ես, որովհետեւ եթե դու 2018-ին այդպիսի հայտարարություն անեիր, անգամ Չալոն (փողոցային շունը, որն ուղեկցում էր Գյումրիից Երեւան քայլող Փաշինյանի խմբին.-խմբ.) քո կողքը չէր կանգնի եւ քեզ տեղում կկալանավորեին»,-ասաց տիկին Զոհրաբյանը եւ հրապարակեց 2018 թվականի մայիսի 8-ին ԱԺ-ում վարչապետ ընտրվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ ինքը գալիս է՝ ճանաչելու, ու նաեւ մոտ է Արցախի անկախության ճանաչումը:

«Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս Շուշիի ազատագրման տարեդարձի առիթով: Մեծ խորհրդանիշ կա այստեղ, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության՝ դե յուրե հաղթանակը պիտի արձանագրվի այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձին: Հիմա այս բարձր ամբիոնից ես հայտարարում եմ, ուզում եմ ուղերձ հղել, իմ զորակցությունը հայտնել Արցախի Հանրապետությանը եւ նրա հերոսական ժողովրդին: Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականության, Արցախի անկախության ճանաչման համար այս հեղափոխությունը նոր դուռ է բացել: Եվ այս ամենը մեզ լավատեսություն է ներշնչում, որ Արցախի ինքնորոշման եւ դե յուրե միջազգային ճանաչումը շուտով տեղի կունենա»:

Սա Նիկոլն է հայտարարել, սա այն Նիկոլի ելույթն է, որն ասում է՝ ինքը միշտ էլ իմացել է, որ Արցախը Ադրբեջան է: Նշանակում է, որ նա 2018 թվականին խաբեությամբ զավթել է վարչապետի պաշտոնը, որովհետեւ նա ասում է, որ 2018-ին արդեն գիտեր, որ Արցախը տալու է Ադրբեջանին: Եվ իր ելույթում ասում է, որ այս հեղափոխությունը նոր հնարավորություն է ստեղծում Արցախի այլեւս դե յուրե միջազգային ճանաչման համար:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր