211652_close_icon
views-count14176 դիտում article-date 16:09 06-12-2024

Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցի տներից մեկում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. 1 հոգի հոսպիտալացվել է. տեղում 2 հրշեջ հոսանքահարվել է. տունը գազաֆիկացված չի եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆանարջյան փողոցի տներից մեկում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 և լրացուցիչ ևս 1 մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Գրիգոր Աբգարյանը:  

Պարեկները ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլ նաև հրշեջների հետ կանխել են կրակի տարածումը, ապա հրշեջները մարել են այն:  

Հրդեհի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:  

Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ տունը գազաֆիկացված չէ:  

Ժամանել են նաև Հայաստանի էլեկտրական ցանցերը ընկերության ներկայացուցիչները:

Դեպքի վայրում բնակիչներն ասել էին, որ տունը հոսանքազրկված է, սակայն հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ժամանակ հրշեջներից 2 հոգի հոսանքահարվել է: Բարեբախտաբար նրանք չեն տուժել, ու մինչ էլեկտրոցանցի աշխատակիցները կճշտեին, թե որտեղից է էլեկտրաէներգիա սնուցվում, պարզվել է, որ այն «լևի գիծ» է:

Հրշեջները այնուամենայնիվ վտանգելով իրենց կյանքը, կանխեցին կրակի տարածումն ու մարեցին այն:
 
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիակնության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի ծառայողները:  

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր