48102 դիտում
20:56 06-12-2024
Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանում կառուցվող էլիտար բարձրահարկ շենքում. Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցի թիվ 6/6 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցն ընկել է հորանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Արտյոմ Բաբայանի, հրամանատար տեղակալ Արթուր Դարբինյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մինասյանն ու Լևոն Հախվերդյանը։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դին փրկարարները հատուկ ճոպաններով դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին։
Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ով աշխատում էր նշված շինարարությունում՝ որպես բանվոր։
Այդ մասին դեպքի վայրում նշում էին մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+