3250 դիտում
11:26 07-12-2024
Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր. Եթե քննությամբ պարզվի, որ մեղավոր եմ, ապա համալսարանին պատկանող և իմ կողմից շահագործվող գույքին պատճառված վնասը կփոխհատուցեմ իմ միջոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը գրում է.
«Սիրելի գործընկերներ, ուսանողներ, շրջանավարտներ, ընկերներ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անհանգստանալու, այս օրերին առողջությաբս պարբերաբար հետաքրքրվելու և ինձ ապրումակցող անձնական նամակագրության համար։ Արդեն իսկապես լավ եմ, կազդուրվում եմ տանը։
Վթարի մանրամասներին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ ընթանում է քննություն: Եթե քննությամբ այնուամենայնիվ պարզվի, որ մեղավոր եմ, ապա համալսարանին պատկանող և իմ կողմից շահագործվող գույքին պատճառված վնասը կփոխհատուցեմ իմ իսկ միջոցներով: Վթարի պահին աշխատանքից գնում էի տուն՝ իմ ամենօրյա երթուղով։ Եղել եմ սթափ: Բոլորդ էլ գիտեք ալկոհոլ գրեթե չեմ օգտագործում, իսկ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը խստորեն դատապարտում եմ։ Քանի որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ, շտապ օգնության աշխատակիցներն ու պարեկները, դատելով վնասվածքներիս աստիճանից, պնդում էին, որ անհրաժեշտ է ինձ տեղափոխել հիվանդանոց, ինքս եմ խնդրել, որ տեղափոխվելուց առաջ անպայման սթափությունս ստուգեն, քանի որ ըմբռնում եմ իմ հանրային կարգավիճակն ու հասկացել եմ, որ անհրաժեշտ է, դեպքի վայրում իմ բացակայությամբ պայմանավորված, հետագա որևէ շահարկման տեղ չթողնել: Արագություն ևս չեմ գերազանցել:
Ճի՛շտ է, վթարը տեղի է ունեցել «ոչ աշխատանքային ժամի», ինչից միգուցե տպավորություն ստեղծվի, որ մեքենան շահագործել եմ անձնական նպատակներով, սակայն բոլորդ էլ ինձ ճանաչում եք և այս առումով գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ շատերի համար այդ ոչ աշխատանքային ժամը, տվյալ դեպքում` 22:30-ը, սովորաբար իմ աշխատանքային օրվա ավարտն է։ Գիտեք նաև, որ սովորաբար աշխատավայրում եմ լինում նաև հանգստյան ու տոն օրերին: Այդ է պատճառը, որ ղեկին եղել եմ ես, քանի որ համալսարանի վարորդին` ում աշխատանքային օրը սկսվում է 09:00 և ավարտվում 17:30-ին, չեմ ցանկանում հավելյալ անհանգստություն պատճառել: Ինքն, ամեն դեպքում, մեղավոր չէ, որ ես ամեն օր, աշխատանքային օրվա ավարտից հետո, «պնդաճակատորեն» շուրջ 4-5 ժամ, շարունակում եմ աշխատել և կամ «չարամտորեն» որոշում եմ աշխատել նաև շաբաթ ու կիրակի օրերին: Հենց այս պատճառով էլ համալսարանի վարորդը ՃՈ համակարգում՝ իբրև շահագործող, կցված չէ համալսարանի ռեկտորին սպասարկող տրանսպորտային միջոցին։ ՃՈ կողմից տվյալ տրանսպորտային միջոցով կատարված ցանկացած իրավախախտում նույնականացվում է իմ հետ, ասել կուզի որպես իրավախախտում կատարող անձ մատնանշվում և ծանուցվում եմ ես, ես էլ վճարում եմ այն իրավախախտումների համար, որոնք կատարվում են տվյալ տրանսպորտային միջոցով։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, նաև համալսարանի կառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին ու մեր գործընկեր կառույցներին՝ իմ համեստ անձի որպիսությամբ պարբերաբար հետաքրքրվելու համար»։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4781 դիտում
23:17 23-05-2020
Տնտեսագիտական համալսարանի աշխատակիցները իրենց զորակցությունն են հայտնել ռեկտոր Դիանա Գալոյանին
1127 դիտում
10:53 02-07-2015
Եթե աուդիտորի առջև դրվելու են միայն այս երկու հարցերը, ապա համոզված եղեք, որ ոչինչ չի պարզվի. 168 Ժամ
Այս բաժնից
1018 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1498 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1156 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am