211652_close_icon
views-count18848 դիտում article-date 16:30 08-12-2024

Ողբերգական հրդեհ՝ Արմավիր քաղաքում. կրակի միջից փրկարարների կողմից դուրս բերված կնոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել. ժամանել են մարզի քրեական ոստիկանության վարչության և Արմավիրի բաժնի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել,որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվում է 5 րոպե անց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է նշված շենքի 1-ին հարկի բնակարանում։

Հրշեջ-փրկարարները 41-րդ բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ 49-ամյա Ֆրիդա Կ.-ին, ով տեղում օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում են մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Պետրոսյանն ու Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հարությունյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Սևակ Վարդանյանը, Արմեն Հարությունյանը և Հովհաննես Քամալյանը՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։

Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները շենքից տարհանել են մոտ 20 բնակչի։

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր