211652_close_icon
views-count1069 դիտում article-date 17:45 09-12-2024

Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտներն ունեն շահառուներ. Հովհաննես Իշխանյան. Aravot.am

«Սիրիայում տեղի ունեցածը չենք կարող առանձնացնել Հայաստանում կատարվող իրադարձություններից, որովհետեւ խաղն աշխարհում այնպիսինն է, որ որտեղ ինչ կատարվում է` կապված է մեկ ուրիշ տեղանքի հետ: Այսինքն, ինչ կատարվում է Սիրիայում, իսկ Հալեպն ու Բաղդադը մեզանից առանձնապես հեռու չեն, բացի նրանից, որ նույն տարածաշրջանում ենք գտնվում, պետք է հասկանալ, որ աշխարհի գերտերությունների կռիվները այսօր առանձին փոքր կոնֆլիկտների մեջ են»,-«Հայելի» ակումբում ասաց վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

Նրա խոսքով. «Օրինակ, եթե Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունի, Հայաստանի եւ Ադրբեջանի կոնֆլիկտներն ունեն շահառուներ, որոնք ամբողջ աշխարհի հզորներն են՝ կլինի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, թե Թուրքիան: Իրենց հարաբերությունների մեջ հզորները հարաբերվում են այդ կետային հակամարտություններով: 2011թ, երբ արաբական գարունը հասավ Սիրիա, այնտեղ դեռեւս խաղաղ ցույցեր էին, ինչպես հիմա Վրաստանում կամ Հայաստանում է հաճախ լինում, որը հետո վերաճեց ռազմական բախումների: Այդ ռազմական բախումների հետ ի հայտ եկան նաեւ ահաբեկիչներ, ինչպես օրինակ ԻՊ-ը կամ ԴԱԻՇ-ը:

Այդ տեսակի ահաբեկչությունն ընդհանրապես արդարացում չունեն: Առհասարակ ահաբեկչության հիմնավորումներ կան փիլիսոփայության մեջ, նման տիպի ահաբեկչություններն առաջանում են հիմնականում արդարության վերականգնման անզորությունից… Սակայն, ԻՊ-ի պարագայում դա որեւէ ձեւով արդարացված չէր, եւ այն ստեղծված չէր պաշտպանության համար… Թուրքիան սկսեց օգտվել այդ ահաբեկիչներից, որովհետեւ ի տարբերություն ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի՝ Թուրքիան մահմեդական երկիր է, եւ կարող է դառնալ մահմեդական աշխարհի միջուկը: Ինքը նման հայտ ներկայացրել է եւ Արեւմուտքին սպառնալով համախմբում է մահմեդականներին: Սա նշանակում է, որ թե Արեւմուտքի, եւ թե Ռուսաստանի համար Թուրքիան շուտով դառնալու է պայթյունավտանգ պետություն»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր