211652_close_icon
views-count1090 դիտում article-date 09:58 10-12-2024

Ծաղկաձորում 24 հազար 993 քմ օտարված հողամասը վերադարձվել է ՀՀ-ին․ ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց․ Փաշինյան

Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Առաջիկայում հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ։ Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է  նա:

Նմանատիպ նյութեր