211652_close_icon
views-count1024 դիտում article-date 19:29 10-12-2024

Ֆասթ Բանկի քարտապանները կարող են օգտվել Apple Pay-ից

Ֆասթ Բանկի հաճախորդների համար այսուհետ հասանելի կլինի Apple Pay վճարման ծառայությունը, որն ավելի արագ, ապահով և անվտանգ գործարքներ է իրականացնում Apple սարքավորումների միջոցով։ Apple Pay գործիքը հնարավորություն է տալիս կցել քարտը iPhone, Apple Watch, iPad, Mac սարքերում և անհպում վճարումներ
իրականացնել ոչ միայն առևտրի, սպասարկման կետերում, սրճարաններում, այլև առցանց խանութներում և հավելվածներում։

Քարտապանների տվյալներն ամբողջությամբ ապահով են, քանի որ համակարգը չի պահպանում քարտի տվյալներն ամբողջությամբ սարքի կամ Apple սերվերի մեջ, ոչ էլ կիսվում է դրանցով գործարքներն իրականացնելիս։

Համակարգը գործարկում է եզակի չկրկնվող ծածկագիր յուրաքանչյուր գործողության ժամանակ։

Ֆասթ Բանկի հաճախորդները հեշտությամբ կարող են իրենց քարտը կցել Apple Wallet-ին, ընդամենը մուտք են
գործում Բանկի հավելված, ապա անցնում քարտերի բաժին էկրանի ներքևի հատվածում կարելի է տեսնել «Add to
Apple Wallet» գործողության կոճակը, սեղմում են այն և հետևում հրահանգներին։ Քարտը հնարավոր է կցել
վճարման անհպում համակարգին նաև Apple Wallet հավելվածի միջոցով՝ մուտք են գործում, սեղմում «+» նշանը և
հավաքում քարտի անվտանգության ծածկագիրը։ Քարտը հավելվածին կցելուց հետո քարտապաններն անմիջապես
կարող են գործարքներ իրականացնել՝ պարզապես մոտեցնելով սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են
անհպում վճարումներ։ Հավելենք նաև, որ գործարքը վավերացվում է Face ID, Touch ID նույնականացման
համակարգերով կամ այդ պահին սարքի գաղտնաբառը հավաքելով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված
է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման
30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Նմանատիպ նյութեր