211652_close_icon
views-count808 դիտում article-date 18:29 13-12-2024

ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավարների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Աշոտ Մուրադյանը և Ռաֆայել Գևորգյանը հանդիպել են Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել է գործող ծրագրերի ընթացքը և քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված պետական վարկային ծրագրի շրջանակում ՊԵԿ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Քննարկվել են ծրագրերի արդյունավետությունը, դրանց ազդեցությունը ՊԵԿ բարեփոխումների վրա և առաջիկա անելիքները:

ՊԵԿ նախագահի տեղակալները կարևորել են ծրագրերի դերը համակարգում նորարարական մոտեցումների ներդրման գործում` ընգծելով միջազգային կազմակերպությունների հետ շարունակական համագործակցության պատրաստակամությունը:

Բարձր գնահատելով Պետական եկամուտների կոմիտեի հետ ունեցած համագործակցությունը` Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի ծրագրերի ղեկավարները շեշտել են գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ համատեղ ջանքերի արդյունավետությունը: Հաջորդ փուլում կքննարկվեն համատեղ ծրագրերի նոր առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց իրականացման ժամկետները:

Նմանատիպ նյութեր