211652_close_icon
views-count832 դիտում article-date 21:08 13-12-2024

Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ քննարկելու Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք՝ հանդիպելու վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի հետ` հարևան Սիրիայի ապագայի շուրջ բանակցությունների համար: Փոխանցում է Tert.am-ը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարևոր ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, ու կարևոր է, որ և՛ տարածաշրջանի երկրները և՛ ոչ միայն նրանք, ջանքեր գործադրեն օգնելու սիրիացի ժողովրդին՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից:

Բլինքենը Իրաք է մեկնել Թուրքիա կատարած այցից հետո: Անկարայում նա հանդիպել էր Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ: Պետքարտուղարը նշել էր, որ համաձայնություն կա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև այն հարցում, թե երկու երկրներն ինչ կցանկանային տեսնել Սիրիայում՝ Ասադի տապալումից հետո: Բլինքենը հայտնել է նաև, որ հանդիպման ընթացում անդրադարձ է եղել Գազայում տիրող իրավիճակին: Նա հույս է հայտնել, որ հնարավորություն կա վերջապես փորձելու ավարտին հասցնել հրադադարի համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր