211652_close_icon
views-count1054 դիտում article-date 17:52 14-12-2024

Ուկրաինան հարվածել է Օրյոլի մարզի նավթաբազային․ հրդեհ է բռնկվել

Ուկրաինական կողմը թիրախավորել է Բելգորոդի, Կուրսկի և Օրյոլի մարզերը։

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով բնակելի տներ են վնասվել, կան տուժածներ, մեկ երեխա է զոհվել:
 
Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ մարզի այլ տարածքներում էլ ԱԹՍ-ներ են խոցվել: 
 
ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ թիրախում են եղել նաև Կուրսկի և Օրյոլի մարզերը: Օրյոլի մարզի նավթաբազայում խոշոր հրդեհ է բռնկվել:
 
Կրասնոդարի երկրամասում էլ անօդաչու թռչող սարքի բեկորն ընկել է տան վրա:

Նմանատիպ նյութեր