42073 դիտում
10:20 16-12-2024
Երևանում կրակոցներ են արձակել Հայաստանում հայտնի կրթահամալիրներից մեկի դասախոսի տան ուղղությամբ. հայտնաբերվել են կրակված պարկուճներ. ժամանել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, իսկ կարճ ժամանակ անց ոստիկանություն է զանգահարել Երևանի Միկոյան փողոցի բնակիչ 32-ամյա մի կին և հայտնել, որ ամուսինը, ում հետ ցանկանում է ամուսնալուծվել, զինված եկել է իր տուն, կրակոցներ է արձակում իր տան ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտաշես Մուշեղյանը։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, այդ կնոջ ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Մ․-ն, Միկոյան փողոցում իր մոտ գտնվող հրազենով երեք կրակոց է արձակել իր կնոջ բնակարանի դռան ուղղությամբ և հեռացել:
Վերջինս նույն օրը ներկայացել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ ինքն է կրակել և իր հետ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը աշխատում է Հայաստանում հայտնի կրթահամալիրներից մեկում՝ որպես դասախոս։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+