211652_close_icon
views-count1285 դիտում article-date 09:55 17-12-2024

Կիմա Ավդալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Կիմա Ավդալյանը։ Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում։ 

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, 

այսօրվանից ստանձնում եմ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները: 

Ինձ հետ կարող եք կապ հաստատել (012) 515 418 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:

Մեզ մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»,- գրել է Ավդալյանը:

Կիմա Ավդալյանը 2015-2019 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը։  2019-2021 թթ. սովորել և ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտություն բաժինը։ 2018 թ. սեպտեմբերից-2019 թ. մարտ աշխատել է «Պրոֆիլ մեդիա»-ում՝ որպես փորձագետ։ 2019 թ. օգոստոս - 2022 թ. մարտ աշխատել է «Թերթ Էյ Էմ»-ում՝ որպես վիդեոխմբագիր, այնուհետև՝ վիդեոբաժնի ղեկավար։ 2022 թ. մարտից մինչև  2023թ. մարտ աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես հասարակայնության հետ կապերի փորձագետ։ 2023 թ. մայիսից մինչև 2024 թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնում՝ որպես ավագ մասնագետ։ 

Նմանատիպ նյութեր