211652_close_icon
views-count57920 դիտում article-date 17:41 17-12-2024

Արդեն մի քանի ժամ է՝ շնորհիվ ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկների և Ճանշինի, Ապարան-Սպիտակի ոլորաններ ճանապարհն ամբողջությամբ մշակվում է աղ ու ավազով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արդեն 3 ժամ է, ինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն ու Ապարան-Սպիտակի ոլորաններ ճանապարհահատվածում Ճանշինի աշխատակիցների հետ կատարում են ճանապարհը մերկասառույցից մշակելու աշխատանքներ:  

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանշինի պատասխանատու «Մարտիրոսյաններ» ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայով, ժողովրդի լեզվով ասած՝ աղ ու ավազ են «շաղ տալիս» մերկասառույց ճանապարհին, որն անցնում է մոտ 15 կմ-ից ավելին, իսկ պարեկներն էլ ուղեկցում են նրանց, որպեսզի որոշ «վայ-վարորդներ» անհարկի խոչընդոտներ չստեղծեն Ճանշինի աշխատակիցների համար:  

Երթևեկությունը ամբողջությամբ պարեկների վերահսկողության տակ է, ճանապարհներն էլ անցանելի են:

Այս անգամ ճանապարհը սպասարկող Ճանշինը բավականին օպերատիվ է գործում:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր