211652_close_icon
views-count706 դիտում article-date 13:39 23-12-2024

Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել հեռացող փոխնախարարներ Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին այս տարիներին կատարած աշխատանքի, ներդրած ավանդի, փորձի ու գիտելիքների համար և հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում։

Այնուհետև քննարկվել են առաջիկա հրատապ անելիքները։

Նմանատիպ նյութեր