1540 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, ներկայումս նշված մանևրը կատարելու համար պահանջվում է 1,5-2 րոպե»,-ներկայացնում է ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչության ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հրանտ Ավետիսյանը:
Վարորդներին առաջարկվող հետադարձի նոր ուղղության նպատակը տվյալ հատվածում առավել հարմարավետ երթևեկության կազմակերպումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխումն է։ Սա թույլ կտա նաև խուսափել ճանապարհի բեռնվածությունից։
Նախքան փոփոխության կիրառումը՝ ուսումնասիրությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև հետիոտների հարմարավետությանն ու անվտանգությանը։ Հենց այդ նպատակով էլ արդեն իսկ տեղադրված հետիոտնային կանչով լուսացույցերը պահպանվել են։ Միայն այս տարի Մ4 միջպետական ավտոճանապարհի նշված հատվածում հետադարձի ժամանակ տեղի է ունեցել 15 պատահար, այդ թվում՝ մարմնական վնասվածքով։
Այս տարի ՆԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ՝ երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքում։
Մասնավորապես՝ լուսացույցերով են կահավորվել Նալբանդյան-Իսահակյան, Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկները։
Միակողմանի երթևեկության են անցել Մոսկովյան փողոցը՝ Մոսկովյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկից մինչև Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Ավետիք Իսահակյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա։
Փոփոխություններ են կատարվել նաև Գրիգոր Լուսավորիչ– Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտա խաչմերուկում։
Տրանսպորտային միջոցների թողունակությունն ավելացնելու նպատակով մասնավորապես Ագաթանգեղոսի փողոցի կողմից արգելվել է հետադարձը,ավելացվել է ևս մեկ գոտի՝ դեպի աջ։ Նույն խաչմերուկում Գրիգոր Լուսավորչի փողոցի կողմից ավելացել է ևս մեկ գոտի դեպի Ագաթանգեղոսի փողոց իսկ աջ՝ դեպի Արշակունյաց պողոտա թույլատրվում է երթևեկել միայն 1-ին գոտուց։
Արգիշտի-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում հետիոտային անցումը տեղափոխվել է Մյասնիկյանի արձանի հարակից հատված։
Փոփոխություն է կատարվել նաև Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-Իսակովի պողոտա խաչմերուկում։
Հաղթանակի կամրջի կողմից առանձնացվել է ևս մեկ գոտի Աթենքի փողոցի ուղղությամբ, իսկ մյուս 2 գոտին՝ դեպի Իսակովի պողոտա։
Լուսացույցերով են կահավորվել նաև Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան, Բագրևանդի-Թևոսյան, Գարեգին Հովսեփյան-Դավիթ Բեկի, ինչպես նաև Եղբայրության-Մանթաշյան խաչմերուկներում։
Նախկինում չկարգավորվող հետիոտնային անցմանը Առնո Բաբաջանյան փողոցում փոխարինել է հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույց։
Այսպիսով, ի նպաստ վարորդների և հետիոտների իրականացված փոփոխությունները երաշխավորում են առավել համակարգված ու անվտանգ միջավայր՝ ապահովելով հարմարավետ և անվտանգ երթևեկություն բոլորի համար։
ՆԳ նախարարությունը մշտադիտարկում է երթևեկությունը մայրաքաղաքում և մարզերում՝ ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ երթևեկության կարգի ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման համար։

Նմանատիպ նյութեր
1963 դիտում
23:33 08-08-2024
Երևանում նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ․ Հայկ Կոստանյան
1522 դիտում
09:59 03-09-2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում
1906 դիտում
20:30 16-12-2024
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Այս բաժնից
898 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
628 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
835 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով