835 դիտում
17:20 27-12-2024
Հենրիխ Դանիելյան. Սերժ Սարգսյանի օրինակն ի ցույց է դնում, որ արհեստավարժ կառավարումն ու դիվանագիտությունն են այն ուղին, որը կարող է ապահովել մեր երկրի ազգային շահերի պաշտպանությունը
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Նկարում Տիանանմենի հրապարակում եմ, որտեղ հարգանքի տուրք ենք մատուցում մեր չինացի բարեկամներին՝ ամրապնդելով հայ-չինական պատմական բարեկամության սյուները: Տիանանմենի այս հրապարակը մեզ հիշեցնում է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցը, որի ընթացքում նա, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ միասին, կարևոր քայլեր ձեռնարկեց հայ-չինական հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ:
Չինաստան կատարած մեր այցի ընթացքում՝ AIBO ակադեմիայի շրջանակներում, մենք հնարավորություն ունեցանք ուսումնասիրելու դիվանագիտության և մշակույթի կարևորագույն մոտեցումներ՝ միաժամանակ ականատես լինելով այն հարգանքին, որը մեր չինացի գործընկերները ցուցաբերում են ՀՀ 3-րդ նախագահի հանդեպ: Նրանք կրկին անգամ ընդգծեցին Սերժ Սարգսյանի հեռատես քաղաքականության արդյունքները, որոնք այսօր էլ անդրադառնում են հայ-չինական ամուր գործընկերությանը:
Այցելելով Չինաստանի խոշորագույն ռազմարդյունաբերական գործարաններից մեկը՝ մեզ տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կնքված համագործակցության պայմանագիրը շարունակում է գործել մինչ օրս՝ ապացուցելով նրա դիվանագիտական ռազմավարության երկարաժամկետ արդյունավետությունը:
Ցավոք, այսօրվա իշխանությունները, իրենց անմխիթար անգործությամբ և ապաշնորհ քաղաքականությամբ, խայտառակում են մեզ միջազգային ասպարեզում՝ վտանգելով տարիների ընթացքում ձեռք բերված դիվանագիտական հաջողություններն ու ազգային արժանապատվությունը: Սա վկայում է այն մասին, թե որքան կարևոր է պետական մտածողության և քաղաքական պատասխանատվության առկայությունը, որը ցավալիորեն բացակայում է մերօրյա իշխանությունների մոտ:
Սերժ Սարգսյանի օրինակն ի ցույց է դնում, որ արհեստավարժ, պատասխանատու կառավարումն ու դիվանագիտությունն են այն ուղին, որը կարող է ապահովել մեր երկրի ազգային շահերի պաշտպանությունը և միջազգային դիրքերի ամրապնդումը:

Նմանատիպ նյութեր
1898 դիտում
17:05 02-09-2018
«Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է». Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
928 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր
676 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը