211652_close_icon
views-count3682 դիտում article-date 19:32 10-04-2018

Սերժ Սարգսյանի կառավարումն ու կադրային քաղաքականությունն ազդարարեցին, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունը, զոռբայությունը. Կարեն Ավագյան

Կիսանախագահականից խորհրդարանականի անցման այս փուլում հետահայց դիտարկենք այն ճանապարհը, որ անցել ենք Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այն մթնոլորտը, որ նրա շնորհիվ ձևավորվել է մեր հասարակական-քաղաքական հարաբերություններում։ Սերժ Սարգսյանը մեր իրականություն ներմուծեց նոր քաղաքական մշակույթ, որի հիմքում հարգանքն է մարդու նկատմամբ։ Քաղաքացին, անհատը, մեր հասարակության, իշխանության ընկալումներում ամրագրվեցին որպես կարևորագույն արժեքներ, որոնց արժանապատվությունը, իրավունքները անձեռնմխելի են։ Հանրապետության երրորդ նախագահը շատ բան արեց ազատությունների նոր նշաձող սահմանելու համար։ Նորանկախ Հայաստանում խոսքի, մամուլի, կամարտահայտման ազատությունները մեծագույն ձեռքբերումներ են։ Այս ազատություններն այլևս անշրջելի են և հիմք՝ հետագա նոր զարգացումների համար։ Սերժ Սարգսյանի ոչ ստանդարտ լուծումների ու որոշումների արվեստը ցույց տվեց, որ քաղաքականությունը սևի ու սպիտակի տարանջատում չէ, կարծրացած համակարգ չէ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Աշխարհաքաղաքական բարդագույն զարգացումներում Հայաստանը թերևս միակ երկիրն է, որ լինելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքում՝ ունի քաղաքական համաձայնագիր Եվրամիության հետ, դինամիկ զարգացող հարաբերություններ տարբեր երկրների միջև։ Այդ ոչ ստանդարտ, շրջահայաց որոշումների շնորհիվ պահպանվեց Հայաստանի կայունությունը այսօրվա պայթյունավտանգ աշխարհում։ Սերժ Սարգսյանի կառավարումն ու կադրային քաղաքականությունն ազդարարեցին, որ մեզանում այլևս տեղ չունեն անկրթությունը, զոռբայությունը։ Ապագան կիրթ, ուսյալ, բանիմաց կադրերինն է։ Սերժ Սարգսյանը բացառիկ զուսպ, հավասարակշիռ պետական գործիչ է, որ պատասխանատվություն է կրում իրավիճակների համար, ով տեր է կանգնում, ում կարելի է վստահել։ Եվ այդ վստահությամբ մենք գնում ենք առաջ` հաջողություն մաղթելով նրա հետագա բոլոր նախաձեռնություններին։ [b]ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին[/b]

Նմանատիպ նյութեր