211652_close_icon
views-count856 դիտում article-date 00:09 28-12-2024

Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին

Արցախի նակին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախ Միությունը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (զբաղեցված) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար:

Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:

Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ:

Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով»:

Նմանատիպ նյութեր