211652_close_icon
views-count1429 դիտում article-date 19:23 28-12-2024

Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են Ասադի ազգականներին

Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի զարմիկներից մեկի կինը և աղջիկը ուրբաթ բռնվել են Բեյրութի օդանավակայանում, որտեղից փորձում էին թռչել կեղծված անձնագրերով։ Այս մասին հայտնել են Լիբանանի դատական մարմինների եւ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները, տեղեկացրել է Associated Press-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Ասադի հորեղբայր Ռիֆաաթը մեկնել էր նախօրեին։

Դուրայդ Ասադի՝ Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաաթ Ասադի, Ասադի հորեղբոր կինը՝ Ռաշա Հազեմը, եւ նրանց դուստրը՝ Շամսը, հասցվվել էին Լիբանան եւ փորձում էին թռչել Եգիպտոս, երբ նրանց բռնել են, ըստ գործին ծանոթ լիբանանցի հինգ պաշտոնյաների։

Նրանք բռնվել են Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության կողմից։

Ռիֆաաթը թռել էր նախօրեին իր իսկական անձնագրով, եւ, պաշտոնատար անձանց խոսքով, նրան չեն կանգնեցրել։

Մարտին Շվեյցարիայի դաշնային դատախազությունը Ռիֆաաթին ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք էր ներկայացրել այն բանի համար, որ նա իբր սպանությունների եւ խոշտանգումների հրամաններ է տվել ավելի քան չորս տասնամյակ առաջ։

Նմանատիպ նյութեր