211652_close_icon
views-count1672 դիտում article-date 18:47 26-10-2015

Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են սաուդցի արքայազնին՝ 2 տոննա թմրանյութով

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Ռաֆիկ Հարիրի անվան միջազգաին օդանավակայանում իրավապահները ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի անդամներից մեկին՝ Աբդել Մոհսեն Վալիդ բեն Աբդելին և նրա 4 հանցակիցներին, , հաղորդում է Al Mayadeen-ը: Նրանք կասկածվում են մասնավոր օդանավով շուրջ 2 տոննա թմրանյութ տեղափոխելու մեջ: Արքայազնը պատրաստվում էր վերադառնալ հայրենիք, երբ ստուգման արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 40 փաթեթ՝ 2 տոննա կշռով: Թմրանյութի անունը չի նշվում: Սա վերջին ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ սաուդցի արքայազնները հայտնվում են քրեական քրոմիկոնի մեջ: Նախորդ դեպքը գրանցվել էր Լոս Անջելեսի Բևերլի Հիլս շրջանում: Արքայազն Մաջիդ Աբդուլազիզ ալ-Սաուդը մեղադրվել էր իր կողմից 37 մլն դոլարով վարձակալած առանձնատան աշխատակցուհիներից 3 հեգու բռնաբարելու փորձ կատարելու մեջ:

Նմանատիպ նյութեր