211652_close_icon
views-count1075 դիտում article-date 11:49 29-12-2024

Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով նաեւ միավորեց երեք նախագահների թիմերին․ Արմեն Աշոտյան. aravot.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին, գրում է aravot.am-ը։

Հարց առաջին։ Ռուսաստանը Զախարովայի շուրթերով տվեց իր համաձայնությունը լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն Ալիեւի հերթական նախապայմանը իրականացման եզրին է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ 

Պատասխան։ Ալիեւի հերթական նախապայմանը, ինչպես բոլոր նախորդներն ու հաջորդները, իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ։ 

Նա այնքան պատրաստակամ եւ ենթարկվող է այդ գործընթացում, որ գերտերությունները, անգամ եթե միջամտելու որեւէ ցանկություն ունենան, պարզապես դրա կարիքը չեն զգում։


Նույն Զախարովան իր մեկնաբանության մեջ ուղիղ հիմնավորեց իրենց դիրքորոշումը Փաշինյանի տեսակետներով։ Ի դեպ, այս դրվագը լավագույնս է ապացուցում այն պնդումը, որ Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումները անթերի էին այդ տեսակետից։

 Հարց երկրորդ։ Ինչպե՞ս կգնահատեք Փաշինյան-Լուկաշենկո վերջին ընդհարումը։ 

Պատասխան։ Երբեւէ Հայաստանի որեւէ ղեկավար թույլ չի տվել, որ իր հետ այնպես խոսեն, ինչպես միջազգային հարթակներում խոսում են Նիկոլի հետ։ 

Երբեւէ Հայաստանի ոչ մի ղեկավար չի եղել արտաքին քաղաքական բուլլինգի եւ թրոլինգի թիրախ, ինչպես Նիկոլն է։ 

Նիկոլն է լեզու դրել թե՛ Լուկաշենկոյի, թե՛ Ալիեւի, թե՛ իրեն առերես կամ մեջքի հետեւից ծաղրող մյուսների բերանը։ 

Իսկ քովիդային կռուտիտը, դրան նախորդած եւ հաջորդած դրսեւորումներով, պարզապես զավեշտ էր։ 

Այդ բուն բանավեճում ոչ մի պետական շահի կամ ազգային երանգի խնդիր չկար։ Պարզապես Ալիեւի քիփը «հագել» էր Ալիեւի վասալին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր