211652_close_icon
views-count28194 դիտում article-date 09:56 30-12-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. 20-ամյա վարորդը «Opel»-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում ու բախվել լիցքավորման սարքին. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Հովսեփ Ավետիսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկներ Սարգիս Ստեփանյանն ու Մարինե Մհերյանը:  

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր