39105 դիտում
12:29 30-12-2024
Երևանի քաղաքապետը իր ծնողի համար ներողություն խնդրելիս ասում էր, թե նա խցանման մեջ նեղվել է․ Ադոնցի փողոցում նոր բացված «Երևան Սիթի»-ի մոտ ստեղծվել է ապօրինի ավտոկայանատեղի՝ առաջացնելով հսկայական խցանումներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր հայտնի սկանդալային արտահայտությունը՝ կապված Երևանում վճարովի ավտոկայանատեղիի թանկացման հետ, քաղաքացիների մոտ արդարացիորեն բավականին մեծ զայրույթ առաջացրեց։
Այդ ամենից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ուղիղ եթերում ներկայացրեց իրավիճակը, իր ծնողի փոխարեն ներողություն խնդրեց ազգաբնակչությունից, սակայն արդարացնում էր հոր արարքը նրանով, որ հայրը խցանումների մեջ է եղել և այն կապում հոր նյարդի ազդեցության հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն, որ Երևանում բազմաթիվ առևտրի կենտրոնների մոտ հաճախակի են տեղի ունենում արհեստական խցանումներ՝ դա գաղտնիք չէ։ Օրերս Արաբկիր վարչական շրջանում՝ Ադոնցի փողոցում, սովետական տարիներից ժողովրդին հայտնի ալյումինի գործարանի հարևանությամբ կառուցված էլիտար շենքի առաջին հարկում բացվեց «Երևանի Սիթի» սուպերմարկետների հերթական մասնաճյուղը։ Գովելի է, որ «Երևան Սիթի»-ն ընդլայնում է իր ցանցերը, դրանով նաև ավելացնելով աշխատատեղերի քանակը, սակայն «Երևան Սիթի»-ն որպես վարձակալ է այդ տարածքում գործունեություն ծավալում, իսկ էլիտար շենք կառուցողները, որը ինչ-որ ՍՊԸ է, (այն պարզում ենք), ով կարելի է ասել ապօրինի զավթել է մի քանի 100 մետր ճանապարհ, կատարել է ապօրինի գժանշումներ, ստեղծելով ապօրինի ու վտանգավոր կայանատեղի, ինչի պատճառով օրվա պիկ ժամերին նշված հատվածում ստեղծվում է արհեստական խցանում։
Հետաքրքիր է, արդյոք Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանն ու նշված վայրից մոտ 2-3 կմ հեռավորության վրա գտնվող Արաբկիրի թաղապետարանը թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Վարոսյանը տեղյակ են, որ նման իրավիճակ է ստեղծվել։ Հետո էլ ասում են, թե մենք աշխատանքներ ենք իրականացնում մայրաքաղաքում երթևեկությունը բեռնաթափելու և այն անվտանգ դարձնելու համար, իսկ այս պարագայում ինչ-որ շենք-շինություններ կառուցող ՍՊԸ կատարել է ապօրինի գործողություններ ու դա չի հուզում ոչ Երևանի քաղաքապետարանին, ոչ էլ Արաբկիրի թաղապետին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որպես կայանատեղի ստեղծված այդ ապօրինի գծանշումները նաև կատարվել են առանց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը տեղյակ պահելու, հակառակ դեպքում եթե նրանք նման հարցով դիմեին ՃՈ, ստանալու էին մերժում, իսկ նման արարքի համար թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ Արաբկիրի թաղապետարանը և թե՛ Ճանպարհային ոստիկանությունը կարող են վարչական վարույթ ստեղծել և այն կատարողին տուգանել, ինչպես նաև պարտավորեցնել, որպեսզի իր սարքած «բորշը» վերացնի։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
25742 դիտում
14:14 31-12-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ