211652_close_icon
views-count40516 դիտում article-date 19:31 30-12-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիները նշել են, որ իրենց մարմնական վնասվածքները պատճառել են պարեկները՝ Գերմանիայի դեսպանատան մոտից ոստիկանության բաժին տեղափոխելիս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի 29 հասցեում գտնվող Գերմանիայի Հանրապետության դեսպանատանից ոստիկանների կողմից բռնության և ծեծի ենթարկվելու հետևանքով «ձախ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 62-ամյա Է․ Հ-ն, «ձախ արմունկհոդի և աջ ճաճանչ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ նույն բժշակական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 60-ամյա Վ․ Ա-ն և «աջ ճաճանչ-դաստակային հոդի վնասվածք» ախտորոշմամբ՝ 48-ամյա Ք. Ա-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել Երևանի քաղաքի քրեական ոստիկանության և Նորք Մարաշի համայնքային ոստիկանության բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ Վ. Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում նշված հասցեի մուտքի մոտ հերթը խախտելու շուրջ ծագած տարաձայնության ժամանակ, դեսպանատան աշխատակիցները անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց նկատմամբ, որից հետո ահազանգել են ոստիկանություն և պարեկային ծառայողները բռնություն գործադրելով իրենց նկատմամբ դեսպանատան տարածքից, ձեռնաշղթա կիրառելով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժին՝ ինչի արդյունքում վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Նորք Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր