211652_close_icon
views-count80725 դիտում article-date 11:40 14-06-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված կինը հայտնել է, որ վնասվածքները ստացել է քննչական բաժնում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, հունիսի 12-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «կրծքավանդակի ու մեջքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակչուհի՝ 69-ամյա Թամարա Խ.-ն է։ Վերջինս իրավապահներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է 1 օր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի վարչաան շենքում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն վարչական շենքում է գտնվում և Վաղարշապատի ոստիկանությունը, և Վաղարշապատի քննչական բաժինը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր